Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պակիստանը կբանակցի ահաբեկիչների հետ

Պակիստանը կբանակցի ահաբեկիչների հետ
21.05.2013 | 13:38

Պակիստանի ապագա վարչապետ, երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության նախագահ Նավազ Շարիֆը հայտարարել է, որ հանդես է գալու տեղի թալիբ ծայրահեղականների հետ երկխոսության նախաձեռնությամբ։
«Մեզ բոլորիս շատ անհրաժեշտ է խաղաղությունը։ Պակիստանն ահաբեկիչների հետ պայքարում արդեն իսկ կորցրել է ավելի քան 40 հազար բնակիչ, ինչը շատ մեծ գին է»,- ասել է Շարիֆը։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ